Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Մաստակն օգնում է գլխից դուրս նետել կպչուն մեղեդին. 1in.am

Մաստակն օգնում է գլխից դուրս նետել կպչուն մեղեդին. 1in.am

Երբեմն մենք ամենուր միևնույն մեղեդին ենք լսում: Արդյունքում այն կանգ է առնում մեր ուղեղում, և ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել դրանից: Այս ֆենոմենն արդեն մասնագետներն ուսումնասիրել են և պարզել, որ գրեթե ցանկացած մեղեդի կարող է կպչուն դառնալ: Վերջերս կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շաբաթական առնվազն մեկ անգամ մարդկանց 90%-ի գլխում նման մեղեդի է առաջանում, իսկ 15%-ին դա չի անհանգստացնում, գրում է The Daily Mail-ը:

 

Ռիդինգի համալսարանի գիտնականները վերջապես պարզել են, թե ինչպես է հարկավոր փրկվել կպչուն մեղեդուց: Նոր ուսումնասիրությանն 98 մարդ է մասնակցել: Նրանք բոլորը լսել են David Guetta-ի Play Hard և Maroon 5-ի Payphone երգերը: Իսկ հաջորդ երեք րոպեների ընթացքում նրանք մաստակ են ծամել, մատներով հարվածել են սեղանին կամ ոչինչ չեն արել:

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մաստակն ամենից արդյունավետն է օգնել ազատվել կպչուն մեղեդուց: Մասնագետները ենթադրում են, որ մաստակն օգնում է ազատվել նաև կպչուն մտքերից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. realmonte.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ